Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Վերադարձ դեպի բանաստեղծը

Վերադարձ դեպի բանաստեղծը
10.03.2009 | 00:00
112 ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Անհրաժեշտ պահին անհրաժեշտ բառը գտնելը:
Բառերին բառեր հավելելը, որ իմաստը հնչի: ՈՒ դեռ` սիրտը զգա` ինչ հասկացավ հոգին: Կոչվում է` բանաստեղծություն: Տերը` բանաստեղծ:
Նրանք այնքան քիչ են` բանաստեղծները, որ գիտեն բոլոր անհրաժեշտ բառերը:
20-րդ դարը ծնունդ տվեց հարյուրավոր բանաստեղծների. նրանք ժամանակի մեջ եկան ու ասացին իրենց բառերը` ինչպես ու ինչքան կարողացան: Դարը նրանց բոլորին ընդունեց, պահեց, հետո ոմանց մոռացավ, ոմանց դարձրեց իր ուղեկիցը, ոմանց փոխանցեց իր հաջորդին, թեպետ նրանք արդեն նոր բառեր չէին ասում: Ոչ իրենց կամքով:
Բանաստեղծն ու ժամանակը` հարթություն, որտեղ ոչ բոլորն են միմյանց հասկանում: Զգում: Հիշում:
20-րդ դարի սկզբից նա մեզ հետ էր` դանթեական մեր դժոխքից մինչ— իր դժոխքը, որ դարձյալ մեր բոլորինն էր: Բանաստեղծ, որ գիտեր բոլոր բառերի գինը, որ չէր վախենում դրանք գրել:
Ճշմարտությունները, որ բոլորը գիտեն իրենց մտքում, դեռ ճշմարտություն չեն, քանի չեն բարձրաձայնվել. նա գիտեր ճշմարտություններն ու դրանք ասելու հետ—անքները: Իր ճակատագրով: Նա վախենում էր մահից, ինչպես բոլորը, բայց բոլորի նման ապրելուն համաձայն չէր: ՈՒ գրում էր. աշխարհում միակ բանը, որ այդպես կարող էր միայն ինքը: Գրում էր խելահեղ շատ բառեր, որ ոչ մեկին պետք չէին, որ իրեն էլ պետք չէին, որ վտանգավոր էին, որ արգելված էին, որ անհրաժեշտ էին, այլապես ժամանակն ինքն իրեն չէր ճանաչի, այլապես մեռնում էր հոգին...
Բանաստեղծություններ, պոեմներ, վեպ` պոեմանման, բանաստեղծություններ` բառեր, որ բացատրում են աշխարհում ամեն ինչ:
Պարզապես ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ` դժվար ժամանակների դժվար բանաստեղծ: Հախուռն, հակասական, հրաշալի կյանք ու ստեղծագործություն, իբր— ժամանակի տարեգրություն: 40-ամյա կյանք` հեղաշրջումների, հեղափոխությունների, պատերազմների, անկախության հաստատման ու կորուստի, վերականգնման բարդ ու անչափանիշ ժամանակներում, որոնումների, հայտնությունների, բախումների, հաղթանակների, պարտությունների հերթագայությամբ... Հետո 20-ամյա հարկադիր լռություն` նույն անչափանիշ ժամանակի պարտադրանքով... Հետո` անվերապահ վերադարձ ու անքննադատ պանծացում, ու նորից` արդեն առանց իրեն, բախումներ, բացահայտումներ, որոնումներ ու ... ճանապարհ դեպի ԲԱՆԱՍՏԵՂԾԸ, որ ամեն ոք անձամբ ու մենակ պիտի անցնի:
Դեռ հարյուրամյակը չբոլորած` կենդանության օրոք, մահից հետո նրա մասին գրվեցին տասնյակ գրքեր, հյուսվեցին առասպելներ: Ստույգ ծնված լինելով Կարսում (իսկ իր կարծիքով` «Բանաստեղծ ծնված Մակու քաղաքում»), չունեցավ ստույգ շիրիմ` նա— այդպիսով դառնալով առասպել: Ստեղծագործական նույն շնչառությամբ` այնքան ներհակ գործեր, որ անհավատալի է նույն հեղինակի գրչին պատկանելը: Այդքան ուժ, այդքան խտացում — այդպիսի շռայլություն արվեստում ու կյանքում քչերին է տրվում: Քիչ ժողովուրդներ ունեն բանաստեղծներ, որ գիտեն բոլոր բառերը: Նա չեղավ իր մեծ ժամանակի փոքրիկ բանաստեղծը` հընթացս ու հավարտ ժամանակի` սպառվելով ստեղծագործական լիցքով ու առաքելությամբ: Նա շարունակվեց, որովհետ— պատմությունը չունի դադարներ, պատմությունը շարունակվում է միշտ, նույնիսկ առանց իր գործող անձանց` գտնելով ու ասպարեզ բերելով նոր գործող անձերի, որ գրում են արդեն պատմության պատմությունը:
Այդպես եղել է, այդպես լինելու է: Եղիշե Չարենցն իր 40 տարիների կյանքով բոլոր հիմքերը տվել է` անվերջ մեկնաբանվելով, բացատրվելով` անբացատրելի մնալու, որովհետ— բանաստեղծությունը չի բացատրվում երբեք` նույնիսկ տող առ տող ու բառ առ բառ մեկնության դեպքում, որովհետ—, բացի բառերից ու մտքերի հանրագումարից, բանաստեղծությունը ոգի է, որն ապրում է ժամանակի ու տարածության մեջ — միայն երբեմն գտնում է նրան, ով դառնում է Բանաստեղծ:
Նա ապրեց դաժան ու գեղեցիկ կյանք` ստեղծելով առեղծվածային, մարդկային իր պոեզիան իբր— ժամանակի տարեգրություն, իբր— ժողովրդի ճշմարիտ կենսագրություն, իբր— Բանաստեղծ, ում յուրաքանչյուր տողին Պատմությունն էր նայում, ում մեծ երթ էր նշված Պատմությունից... ԲԱՆԱՍՏԵՂԾ, որ արդեն ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ է` վերադարձող ու վերադարձնող... Մեզ` մեզ: Չափանիշ ու արժեհամակարգ: Բառի զգացողություն ու համ, իմաստ ու նշանակություն: Բանաստեղծ, որ մնում է մեր անհրաժեշտությունը ժամանակի մեջ` ավելի ու ավելի անհրաժեշտ դառնալով, որովհետ— մենք սկսել ենք չհասկանալ բառը, իմաստազրկել ու իմաստափոխել. մենք պարզապես սկսել ենք խորթանալ մեր բառին, իսկ նա վերադարձնում է մեզ մեր բառերն ու մղում ապրելու:
Պարզապես խիզախություն է պետք նրա կողքին լինելու:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Դիտվել է՝ 5006

Մեկնաբանություններ